Մհեր Աբեղյանի Թանգարան

Թանգարան
էքսկուրսիաда
WCда
մուտքն ազատ էոչ
հուշանվերներнет
սրճարանнет
Ավտոկայանատեղիнет
Wi-Fi-ի առկայությունըнет
Կարևոր է իմանալ
ք․ Վաղարշապատ Մովսես Խորենացու փող., 2

Մհեր Աբեղյանի թանգարանը, որը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որը հիմնադրվել է 1990թ-ին։ Մեծ է եղել նկարչի դերը քաղաքի գեղանկարչական և գրաֆիկական արվեստների զարգացման մեջ։ Այստեղ կարելի է տեսնել նկարչի 1930-1940-ական թվականների ստեղծագործությունները։ Մհեր Աբեղյանի նկարները տարբերվում են իրենց էպիկակական շնչով, հետաքրքիր և վառ գուներով, ինչպես նաև լուսային հագեցվածությամբ։ 

Այստեղ ներկայացված է 69 գեղանկար, 11 գծանկար և 1 քանդակ։ Աշխատանքներից շատերը նկարված են ածուխով, ծայրով, սանգինայով։ Մհեր Աբեղյանը զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները հետաքրքրում են վարպետությամբ, մոնումենտալությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով ու արտահայտչականությամբ: Ցուցադրված են նաև Եղիշե Թադևոսյանի 30 կամերային աշխատանքներ, և Խաչատուր Իսկանդարյանի մեկ քանդակ։

Թանգարանի ցուցադրությանն են ներկայացված Մհեր Աբեղյանի յուղաներկ կտավները, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվում են նկարչի գրաֆիկական աշխատանքները։ Նկարներից մի քանիսը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում։



5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:30-17:40
Կիրակի՝ 10:30-16:40

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն/ռուսերեն/անգլերեն 2000 դրամ է։

 

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 500 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-231-54941
mher-abeghyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր